1 Corinthians 6
1 Ձեզանից մէկն՝ եթէ բան ունենայ իր ընկերի հետ, համարձակվո՞ւմ է անիրաւների առաջին դատուիլ եւ ոչ թէ սուրբերի առաջին։
2 Կամ թէ չգիտէ՞ք որ սուրբերն աշխարհքս կդատեն. եւ եթէ ձեզանով աշխարհքը դատվում է, ապա չէք արժան անարգ բաների դատաստան անելու։
3 Չգիտէ՞ք որ մենք հրեշտակներին կդատենք. Էլ որքա՞ն աւելի երկրաւոր բաները։
4 Եթէ երկրաւոր բաների համար դատաստան ունիք, եկեղեցու ցած մարդկանցը ձեզ համար դատաւոր նստեցրէք։
5 Ձեզ ամաչեցնելու համար եմ ասում. այնքան մի իմաստուն մարդ էլ չկա՞յ ձեր միջումը, որ կարող լինի իրավունք որոշել իր եղբայրների մէջ։
6 Այլ եղբայր եղբօր հետ դատաստան է գնում, եւ այն էլ անհաւատների առաջին։
7 Եւ հէնց արդէն բոլորովին պակասութիւն է ձեր միջումը որ դատաստաններ ունիք իրար հետ. ինչո՞ւ չէք աւելի դուք զրկվում. եւ ինչո՞ւ չէք աւելի դուք անիրաւութիւն քաշում։
8 Բայց դուք էք զրկում եւ անիրաւութիւն անում, եւ այն էլ ձեր եղբայրներին։
9 Կամ թէ չգիտէ՞ք որ անիրաւներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։ Մի խաբուիք. ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները,
10 Ոչ իգացողները, որ արուագէտները, ոչ գողերը ոչ ագահները, ոչ արբեցողները, ոչ նախատողները, եւ ոչ յափշտակողները Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ։
11 Եւ մի քանիներդ այսպէսներ էիք, բայց լուացուեցաք՝ բայց սրբուեցաք՝ բայց արդարացաք Տէր Յիսուսի անունովը եւ մեր Աստուծոյ Հոգովը։
12 Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամենն օգուտ չէ. ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ես չպիտի մի բանի իշխանութեան տակ լինիմ։
13 Կերակուրները փորի համար, եւ փորը կերակուրների համար. բայց Աստուած սորան էլ նորանց էլ կխափանէ. միայն թէ մարմինը պոռնկութեան համար չէ, այլ Տիրոջ համար. եւ Տէրը մարմնին համար։
14 Բայց Աստուած, որ մեր Տիրոջն էլ յարութիւն տուաւ, ձեզ էլ կյարուցանէ իր զօրութեամբը։
15 Չգիտէ՞ք՝ որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. ապա Քրիստոսի անդամներն առնեմ պոռնիկի անդա՞մ շինեմ. քաւ լիցի։
16 Կամ թէ չգիտէ՞ք, որ նա՝ որ պոռնիկին յարում է, մէկ մարմին է նորա հետ. որովհետեւ Երկուսն, ասում է, մէկ մարմին կլինին։
17 Եւ նա՝ որ Տիրոջն է յարում՝ մէկ հոգի է նորա հետ։
18 Փախէք պոռնկութիւնիցը. ամեն մեղք որ մարդ գործէ, իր մարմնիցը դուրս է. բայց պոռնկութիւն անողն, իր մարմնի մէջ է մեղանչում։
19 Կամ թէ չգիտէ՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են՝ որ ձեզանում է, որ նորան Աստուածանից ունիք. եւ ձերինը չէք։
20 Որովհետեւ մեծ գնով գնուեցաք. ուստի փառաւորեցէք Աստուծուն ձեր մարմնումը եւ ձեր հոգումն՝ որ Աստուծունն են։